Alerto-ի մասին

Մեր մասին

«Ալեռտո» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում, իրականացնում է հակահրդեհային գույքի, կրակմարիչների, հրդեհաշիջման սարքավորումների, հակահրդեհային ազդարարման համակարգերի, արտակարգ իրավիճակներում կիրառվող սարքավորումների և վերելակների ներմուծում, վաճառք և սպասարկում: Հանդիսանում է ռուսական Յարպոժինվեստ, Ֆեստ, Բրիզ Կամա, հունական Մոբիակ Ս.Ա. և Կլեեմանն ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը: Համագործակցում է գերմանական Գլորիա, բելգիական Սիոեն, ավստրիական Ռոզենբաուեր, չինական Ֆուեբո, անգլիական Կուպերս ընկերությունների հետ:

Ալեռտո ՍՊԸ-ն համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական կազմակերպությունների և մասնավոր ընկերությունների հետ:

Բազմաճյուղ ներգրավածությունն օգնում է մեզ մեկտեղել տարբեր ոլորտներում կուտակված փորձը՝ համագործակցելով ոլորտի շահագրգիռ կողմերի, պետական մարմինների հետ, բարելավել հրդեհային անվտանգության չափանիշներն ու գործելակերպը:
Հավատարիմ մնալով այս շրջանակին՝ «Ալեռտո» ՍՊԸ-ն նպատակ ունի հաստատվել որպես վստահելի գործընկեր հրդեհային անվտանգության ոլորտում՝ տրամադրելով հուսալի, նորարար և կայուն լուծումներ:

Մտածի՛ր հրդեհից մեկ քայլ առաջ…